Քիմ Քարդաշյանը փողոցում շրջել է կիսաթափանցիկ պսպղացող բոդիով: Հեռուստաաստղի լուսանկարները հրապարակել է Entertainment Tonight հրատարակությունը։

Քիմը Փարիզում զբոսանքի էր դուրս եկել ընկերուհու՝ Քիմորա Լիի հետ եւ հագել էր կիպ գրկած արծաթագույն բոդի: Իր կերպարը Քարդաշյանը լրացրել էր թափանցիկ փայլփլուն զուգագուլպաներով, սպիտակ բարձրակրունկ բոկոտիկներով եւ գործած սեւ թիկնոցով: