Հռիփսիմե Հակոբյանը «հպարտանալու» նոր առիթ ունի։ Նա երեկվանից համացանցում մարդկանց ուղեղը սկսել է արդուկել, թե թույն celebrity է։ Այ քեզ ինքնասիրահարված։ Հռիփսիմե ջան, ե՞րբ պիտի սովորես քթիցդ այն կողմ տեսնել։ Քեզ թվում է՝ այնքան հայտնի ես ու սիրված, որ մարդիկ կոտորվել են քո անունով կեղծ էջեր բացելուց, ու դու էլ դիմել, խնդրվել ես Ինստագրամին, որ քեզ պաշտոնական կարգավիճակ տա։ Մի հատ էլ նենց ես ներկայացնում, իբրև դա շատ անսպասելի է եղել, ու դու հաճելիորեն զարմացած ես։

Այ մարդ, ի՞նչ մի գլուխ գովալու բան եք գտել ձեզ համար, էդ կապույտ զնակչոկը սարքել եք «Օսկարին» հավասարազոր ինչ-որ բան ու դա շատ լուրջ ձեռքբերում եք համարում։ Ես վաստահ եմ, որ Ֆեյսբուքի կամ Ինստագրամի ադմինիստրացիան ձեզ չի ճանաչում և չի լսել ձեր ռաբիզ կլկլոցները, հակառակ դեպքում, ոչ միայն չէր տա էտ պտիչկեն, այլև ձեր էջերը կարգելափակեր։

 Նյութի աղբյուրը՝ Blognews.am