Ծնողներին կորցրած երիտասարդը որոշեց իր ապրումներով կիսվել Համացանցում: Նա կորցրել էր ծնողներին և ոչ մի կերպ չէր կրողանում համակերպվել այդ ցավի հետ: Անցել էին ամիսներ և նրա ցավը ոչ մի կերպ չէր ամոքվում: Նրա վիշտը նման էր բաց վերքի, որն անընդհատ արնահոսում էր: Այս տողերը հնարավոր չէ կարդալ առաց հուզմունքի:

«Նրանց կորցնելուց հետո դուք կհասկանաք, թե որքան ուժեղ եք նրանց սիրել, կգիտակցեք, թե որքան կարևոր են եղել նրանք ձեր կյանքում: Հաճախ մենք չենք գիտակցում, որ մեր ծնողները սովորական մարդիկ են, իրենց թուլություններով: Մենք մեծանում ենք մտածելով, որ նրանք իմաստուն, բարի և անխոցելի էակներ են, և մոռանում ենք, որ նրանք հավերժ չեն:


Եվ միայն նրանց հեռանալուց հետո ենք հասկանում, թե որքան բան նրանց չենք ասել, երբ նրանք ողջ էին և սաստիկ ափսոսում ենք, բայց ուշ է:

Նրանց հեռանալուց հետո դուք կհասկանաք ընտանիքի կարևորությունը: Ոչ ոք այդպես ուժգին և անձնուրաց չի սիրի ձեզ ինչպես նրանք, նրանք երբեք երես չեն դարձրել ձեզանից և երբեք մենակ չեն թողել:

Ձեզ համար դժվար կլինի հաղթահարել այդ կորուստը: Ամեն անգամ, երբ կհիվանդանաք, կհիշեք, թե ինչպես էր մայրիկը տաք թեյ բերում, ինչպես էր հայրիկը շտապում դեղատուն դեղ գնելու համար:

Դուք այլևս երբեք չեք կարողանա լսել, ինչպես են ուրիշները բողոքում իրենց ծնողներից: Դուք ամեն ինչ կտայիք միայն թե կրկին մայրիկի կամ հայրիկի ձայնը լսեիք, թեկուզ հեռախոսով լսելու համար, պատրաստ եք ժամերով լսել նրանց կշտամբանքը, միայն թե ողջ լինեին, միայն թե լսեիք նրանց ձայնը:

Դուք նախանձով կնայեք նրանց, ում ծնողները ողջ են:

Բնազդաբար դուք կհավաքեք նրանց համարը, պատմելու համար տեղի ունեցող դեպքերը ու հանկարծ կհիշեք որ… այն կողմում լռություն է:»