Այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու գեղանկարիչ Կարեն Արայանն ամուսնալուծվել են։ Կարենը մոտ մեկ ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ միանգամից պատասխանելով բոլոր հետաքրքրասերներին. «Հատ-հատ բոլորի նամակներին չպատասխանելու համար ստեղ եմ գրում․ հա, մեր ամուսնալուծության մասին լուրը ճիշտ ա»։

Սակայն աչքի անցկացնելով Ալինայի ֆեսբուքյան էջը՝ տեսնում ենք, որ Ալինան ոչ միայն դեռ չի հեռացրել ամուսնու հետ համատեղ լուսանկարները, չի փոխել ազգանունը, այլև ժամեր առաջ նոր հրապարակում է արել․ իր և ամուսնու մասնակցությամբ հաղորդումից տեսանյութ է տեղադրել։

Նշենք, որ Ալինան ու Կարենն ամուսնացել էին 2016-ին։ Այդ մասին Ալինան առաջինը հայտնել էր Ֆեյսբուքով՝ փոխելով կարգավիճակը։ Զույգի տարիքային տարբերությունը 7 տարի է․ Ալինան 40 տարեկան է, Կարենը՝ 33։