Ամենահետաքրքիր բլոգ-ը ներկայացնում է՝Հավանաբար, շատ աղջիկներ դառը փորձ ունեն․համացանցով կամ SMS հաղորդագրությամբ ընկերոջ հետ շփվելիս՝ վերջինս ի վերջո խնդրում է աղջկան ուղարկել իր մերկ լուսանկարները։

Կարելի է, իհարկե, կոպտել ամբարտավանին ու թունդ խոսքեր ասել, բայց երբ զրուցակիցը ցնորված մոլագար է, ուրեմն ձեզ լուրջ անախորժություններ են սպասվում:

Վերջերս Նոր Զելանդիայից մի օրիորդ հայտնվել է նման իրավիճակում, սակայն ճարպկությունն ու հնարամտությունը, որով նա կարողացել է սրկայի հախից գալ, արժանի են բուռն ծափահարությունների։

Աղջիկը SMS հաղորդագրությունների միջոցով շփվում էր քիչ ծանոթ երիտասարդի հետ, երբ վերջինս խնդրեց ուղարկել նրա լուսանկարներ՝ առանց հագուստի։

 

Ըստ երևույթին, դա նրա համար սովորական բան էր, բայց աղջիկը մտադիր չէր առաջին պատահած տղային այն էլ՝ նման անպատկառի, ուղարկել իր լուսանկարը։

Աղջկա պատասխանից հետո երիտասարդը կարգին շվարած է մնացել։

 

Նա նույնիսկ գլխի չէր ընկել, որ իրեն պարզապես հիմարացրել են։

Տարօրինակ է, որ երիտասարդը չի նկատել, որ բեռնավորման օղակը չի պտտվում։ Զվարճալի հնարք է, չէ՞։ Դրանից կարելի է օգտվել տարբեր իրավիճակներում։

Նյութը հրապարակման պատրաստեց Ամենահետաքրքիր բլոգ-ը