Յուրաքանչյուր տղամարդու կյանքում էլ կա մի կին, ում նա հիշում է առանձնակի ջերմությամբ և գորովանքով, անգամ եթե ինքն արդեն տարիներ շարունակ ամուսնացած է և ունի երեխաներ:

Իր առաջին սերը

Խոստովանեք, որ դուք էլ մնում-մնում, հիշում եք ձեր առաջին սիրուն: Իրենց առաջին սիրուն հիշում են բոլորը: Եվ բնավ պարտադիր չէ, որ այդ սերը փոխադարձ եղած լինի: Ձեր տղամարդն էլ հաստատ չի մոռացել իր առաջին սիրուն, այն նուրբ և քնքուշ զգացմունքները, որն ինքը զգացել էր առաջին անգամ: Դրանք ամենաանկեղծ և մաքուր զգացմունքներն են: Եվ անգամ եթե ինչ-ինչ պատճառներով նրա պատանեկան հույսերը չեն արդարացել, նա, միևնույն է, երբեք չի մոռանա այդ աղջկան:

Այն աղջիկը, ում ինքը չկարողացավ հասնել

Գուցե ձեր տղամարդը նրան ամենաքիչն է սիրել կամ էլ առհասարակ չի սիրել: Բայց ուժգին ցանկացել է, որ այդ շքեղ աղջիկն իրենը լինի: Նրա համար նա պատրաստ է եղել ցանկացած խենթության, անգամ ծախսել ահռելի գումարներ: Եվ այդպես էլ չի հասել իր ուզածին և մերժում է ստացել: Հենց այդ մերժված լինելու զգացողությունը նրան թույլ չի տա մոռանալ այդ աղջկան: Մերժումը խոցել է նրա ինքնասիրությունը:

Այն աղջիկը, ում ինքը կորցրեց

Շատ հաճախ տղամարդը գիտակցում է, թե որքան շատ է սիրում և գնահատում կնոջը միայն այն ժամանակ, երբ նա այլևս իր կողքին չէ: Նա հեռացավ և պարզվեց, որ կյանքը կորցրեց իր ողջ իմաստը: Նման կորստից հետո տղամարդը սկսում է հասկանալ և գիտակցել իր սխալները: Կորցնելուց հետո է միայն գնահատում այն ողջ սերն ու հոգատարությունը, որ նվիրում էր այդ աղջիկը: Սակայն ամեն բան արդեն վերջացած է, եղածը հետ չես բերի: Եվ թերևս միակ բանը, որ նրա հեռանալուց հետո մնացել է, նրա մասին հիշողություններն են, որոնց ձեր տղամարդը երբեք չի կարողանա հրաժեշտ տալ: