Այս ամենը փողը դեպի ձեզ կքաշի

ԴՐԱՄԱՊԱՆԱԿ: Գումարը կարմիր գույն շատ է սիրում, գնեք կարմիր դրամապանակ իսկական կաշվից։

Մի ծախսեք մինչև վերջին կոպեկը, գնումներ անելուց հետո գոնե մի թղթադրամ թողեք դրամապանակի մեջ, դատարկ դրամապանակը աղքատությունը իրեն է ձգում։

Մանրադրամները պահեք թղթադրամներից առանձին։

Երկար ժամանակ դրամապանակում մի պահեք մաշված , քրքրված վնասված փողեր։ Դեն մի նետեք հին դրամապանակները։

Դրամապանակում դրամները դասավորեք այնպես, որ թվերը նայեն նույն ուղղությամբ։ Դրամապանակի չերևացող տեղում պահեք 2 դոլարանոց կամ 5 նիշ պարունակող թղթադրամ։

Շատ մանրադրամներ մի պահեք, դրանցից կարելի է ազատվել կիրակի օրը ՝կարիքավորներին տալով։

Փողը հաշիվ է սիրում, բայց չի կարելի այն հաշվել երեկոյան արևի մայր մտնելուց հետո։ Դա անհաջողություն կբերի։

Երբեք ոչ ոքի ցույց մի տվեք ձեր ունեցած գումարը։ Որպեսզի գումարը անիմաստ չվատնվի, աշխատավարձի օրը չի կարելի ծախսել ոչ մի կոպեկ, գումարը պետք է մի օր գիշերի տանը։

Ձեռքից ձեռք գումար մի տվեք կամ վերցրեք, դրա հետ կարող է նաև անցնել գումարը տվողի էներգետիկան։

Երբեք մի նայեք այն մարդու աչքերի մեջ, ում ողորմություն եք տալիս։

Երբեք ինքներդ ձեր մազերը մի կտրեք ,դա կարող է հեռու տանել ֆինանսական հաջողությունները։

Երբեք մի նախանձեք նրան ,ում գումարն ավելի շատ է քան ձերը ,դա կբերի էլ ավելի ծանր ֆինանասական դժվարությունների։ 

Աղբյուր https://goodinfo-24.ru/%D5%B9%D5%A5%D5%9E%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1/