Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ի նպաստ հերոս Թեհլերյանի պաշտպանության». 1921 թվականի մայիսի 15-ին Բոստոնում կայացած ամերիկահայ համայնքի հրապարակային համաժողովի բացառիկ պաստառը:
1921-ի մարտի 15-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Հայոց եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին, որից հետո ձերբակալվեց, սակայն 1921-ի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անպարտ ճանաչեց, և նա ազատ արձակվեց։
Պատկերը՝ "Armenian Legacy in America: A 400-Year Heritage" գրքից