Կայացավ ռուսական «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի հատուկ թողարկումը, որն ամփոփեց «Մանկական Ձայնի» 6-րդ եթերաշրջանը։

Ալսուի դստեր՝ Միկելլայի հաղթանակից հետո բարձրացած աղմուկից և եզրափակչի արդյունքները չեղարկելուց հետո Ռուսաստանի Առաջին ալիքը որոշեց հատուկ թողարկում անցկացնել, որին մասնակցում են նաև 2 հայ փոքրիկները՝ Ռոբերտ Բագրատյանն ու «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։

Ռուսական Առաջին ալիքի տնօրենը համերգային մասի ավարտից հետո ելույթ ունեցավ և հայտնեց, որ իրենք բազմաթիվ քննարկումներ են ունեցել նոր հաղթողին ընտրելու մասին, հասկացել են, որ երկրորդ քվեարկություն անցկացնել չեն կարող։ Նա հաղթական արձանիկներ տվեց բոլոր ֆինալիստներին և շեշտեց՝ Առաջին ալիքի եթերում ոչինչ չի վաճառվում։