Հայտնի ռուս գրող և լրագրող Վլադիմիր Պոզներն ափսոսանք է հայտնել, որ Հայաստան կատարած այցի ժամանակ չի հասցրել լինել Ղարաբաղում:

«Ցավոք, չեմ եղել Ղարաբաղում: Հաճույքով կգնայի, բայց չեմ հասցնում: Կգնայի, որ արտահայտեի դիրքորոշումս, որ բոլորը, այդ թվում պարոնայք ադրբեջանցիները հասկանային, որ իմ սիրտն այս կողմում է, ոչ թե այն»,- ասել է Պոզները՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ իրեն չի անհանգստացնում Բաքվի «սև ցուցակը», որն իր մոտ պարզապես ծիծաղ է առաջացնում: Պոզների խոսքով, եթե նույնիսկ Ադրբեջանն իրեն ներառի «սև ցուցակում», ինքը, միևնույն է, հանգիստ է քնելու: