Երգչուհի Սոֆի Մխեյանը համատեղ լուսանկար է հրապարակել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։

 

Սոֆիի Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում ընկերուհիներն առօրյա կերպարում են։ «Կարմիր ծաղիկ մը .... իմ լուսավոր ու սիրուն ընկերուհին` Նազենի Հովհաննիսյան։ Դուք էլ նշեք ձեր ընկերուհիներին մեկնաբանություններում, սրտանց գրեք ու ասեք նրանց «լիքը» ջերմ ու անկեղծ խոսքեր»,- հրապարակմանը կից գրել է Սոֆին։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարով։ Լուսանկարն արված էր Ազնավուրի հրապարակում։ Սոֆին կրում էր ջինսե տաբատ, սեւ վերնաշապիկ, սպորտային կոշիկներ։ Լուսանկարին կից նա գրել էր․ «Իմ արեւոտ ու տաք մայրաքաղաք՝ Երեւան»։