Կան մանրուքներ, որոնք կարող են շրջապատողներին ստիպել քեզ փնթի անվանել, նույնիսկ եթե հագուստդ տասնյակ հազարներ արժե:

1. Ոչ այնքան սպիտակ

Սպիտակ իրերը մի քանի լվացքից հետո գորշ կամ դեղնավուն երանգ են ստանում: Դրանք պետք չէ այլևս կրել, դա սարսափելի է: Նույնը վերաբերում է քրտինքի հետքերին: Սպիտակ հագուստը սրբիչների կամ անկողնային սպիտակեղենի հետ մի դիր լվացքի մեքենայի մեջ: Դրանք կարող են մանրաթելեր կորցնել լվացքի ընթացքում, ինչը բացասաբար կազդի հագուստի վրա:

 

2. Ճմրթված հագուստ

Դա հատկապես վերաբերում է գրասենյակային բլուզներին և մինչև հատակը հասնող զգեստներին: Ճմրթված հագուստի դեպքում քո բոլոր մյուս ջանքերն իզուր են: Որպեսզի օձիքի վրա «կնճիռներ» չառաջանան, արդուկը սկսիր, քանի դեռ հագուստը խոնավ է, մի մոռացիր այն արդուկել և՛ դրսից, և՛ ներսից:

3. Ռետիններ ձեռքին

Շատ կանայք ձեռքին Invisibobble ռետին են կրում, որն ավելի շատ հին հեռախոսի լար է հիշեցնում: Ոճաբանները պնդում են՝ դաստակներին կրում են կա՛մ ժամացույց, կա՛մ թևնոցներ, հատկապես եթե գրասենյակում ես աշխատում:

 

4. Եղունգների կիսաքանդ լաք

Ավելի լավ է՝ լաք չլինի, քան մեկ շաբաթվա քանդված լաք լինի: Նույնը վերաբերում է ջարդված եղունգներին:

 

5. Չափազանց երկար տաբատ

Երկար տաբատը երկարացնում է ոտքերը, բայց վաղ թե ուշ դու դրա վրա կկանգնես, բացի դրանից՝ այն փողոցի ամբողջ փոշին հավաքում է: Պարզապես գնելիս կողմնորշվիր՝ այն ինչ կոշիկով ես կրելու՝ բարձրակրո՞ւնկ, թե՞ ցածրակրունկ․ եթե երկար է, գնելուց անմիջապես հետո կարճացրու:

 

6. Խունացած ջինսեր

Սև և մուգ կապույտ ջինսերը ժամանակի ընթացքում խունանում են, նախկին հագեցած գույնը չեն ունենում: Ջինսի գունաթափումից խուսափելու համար այն հակառակ կողմով լվա և միայն սառը ջրով, քանի որ տաք ջուրը քայքայում է մանրաթելերը, ջինսը խունանում է:

 

7. Չափից շատ տոպրակներ

Փաթեթներով՝ հատկապես բրենդային ապրանքանիշերի, քայլելը վատ է: Ծանր է նրբագեղ տեսք ունենալը մեծաթիվ տոպրակները ձեռքին: Թող այս կանոնը տեղին լինի բոոր դեպքերում՝ շոփինգի ժամանակ, աշխատանքի կամ զբոսանքի գնալիս: Ավելի լավ է մեծ, տարողունակ պայուսակ ընտրել, որտեղ իրերը հեշտությամբ կտեղավորվեն: Եթե այն բնական կաշվից լինի, հրաշալի կլինի:

 

8. Մազիկներ և փոշի հագուստի վրա

Մի մոռացիր տնից դուրս գալուց առաջ հագուստը մաքրել կպչուն ժապավենով: Դա վերաբերում է հատկապես մուգ գույնի աշնանային վերարկուներին:

 

9. Գնդիկներ

Հագուստի մեծ մասը վաղ թե ուշ ունենում է այս խնդիրը: Եթե քո սիրելի սվիտերի վրա գնդիկներ են առաջացել, պետք է դրանից հրաժարվել կամ ածելիով մաքրել:

 

10. Ոչ ճիշտ համարի կոշիկ

Անկախ զեղչի չափից՝ երբեք ոչ քո չափի կոշիկ մի գնիր: Դա գործնականում միշտ կնկատեն շրջապատողները, դու էլ կտանջվես ոտքերի ցավից, կոշիկն էլ շուտ կփչանա: