Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն առանձնանում է իր ոճով, կիսվել է նոր, գրավիչ լուսանկարով։

 

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են լողափին։ Երգչուհին սեւ լողազգեստ է կրում, վառ շրջազգեստ, որը զարդարված է խոշոր գոտիով։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները։ Հմայիչ երգչուհու էջը լի է բազմաթիվ հաճոյախոսություններով։ «Հարգելի Իվետա, Դուք չեք դադարում զարմացնել ձեր յուրօրինակությամբ», «Շքեղ», «Գեղեցիկ»,- գրել են հետեւորդները։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վառ գույնի լողազգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա հրաշալի կազմվածքը։ Իվետան պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել երգչուհուն, իսկ նրանցից մեկը գրել էր. «Կին երազանք»։