Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

 

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Երգչուհին այժմ գտնվում է Բեյրութում, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը տեղի է ունեցել Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում:

Սիրուշոն վառ շպարով է, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում է կարմիր զգեստ, համահունչ զարդեր։ Կերպարն ամբողջացրել է գոտին։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

From last night’s rehearsal! Tonight I will be participating in the Beirut International Awards Festival @Biaflebanon , which will be live broadcasted live on 10 Middle Eastern TV channels. The show will be held in the heart of Downtown Beirut, Martyr’s Square! Այսօր Բեյրութում մասնակցելու եմ @Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է:

Публикация от Sirusho (@sirushoofficial)