Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Հմայիչ դերասանուհին լուսանկարը տեղադրել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա սպիտակ հագուստ է ընտրել, որը խորը լանջաբացվածք ունի եւ ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են աքեսուարները՝ սեւ գոտի եւ ժամացույց։ Երիտասարդ մայրիկը վառ շպար է ընտրել. կարմիր շրթներկով ընդգծված են շուրթերը։