Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, արխիվային լուսանկարներ է հրապարակել։ Կադրերում երգչուհին պատկերված է եղբոր՝ Կարենի հետ։ Հրապարակումներին կից Լիլիթը շնորհավորել է եղբոր տարեդարձը․ «Իմ Կարեն, կարոտել եմ։ Ծնունդդ շնորհավոր, իմ սիրուն»։

Ավելի վաղ Լիլիթ Կարապետյանը լուսանկար է հրապարակել, որում ներկայացել էր որդու հետ։ Ջերմ լուսանկարին կից երգչուհին շնորհավորել էր որդու տարեդարձը՝ գրելով․ «Կարենս, ծնունդդ շնորհավոր լինի։ Առողջ լինես, միշտ ուրախ, հաջողակ։ Բարությունդ, հումորդ երբեք չպակասեն։ Լավ մարդ լինես, մեծերին հարգես, բոլորին օգնես, համեստ լինես։ Իմ ամենամեծ ՍԵՐ»։