Ամերիկյան Ֆլորիդա նահանգում նորապսակներ Մեթ եւ Քելի Քեմերոնները որոշել են իրենց հարսանիքի հյուրերից նվերների փոխարեն անհրաժեշտ իրեր խնդրել 70 աշակերտ ունեցող դպրոցի համար:

Քելին 7 տարի աշխատել էր որպես ուսուցիչ եւ պատկերացնում էր, թե ինչով կարելի է օգնել դպրոցին։ Նրանք խնդրել են, որպեսզի հյուրերից յուրաքանչյուրը նվերի փոխարեն իրենց հարսանյաց արարողությանը բերի մեկական դպրոցական պայուսակ՝ աշակերտների համար անհրաժեշտ իրերով։

«Մենք քիչ կարիքներ ունեինք, կարող էինք ձեռքբերել անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք սկսեցինք մտածել որեւէ բարեգործական նախաձեռնության մասին, եւ, լինելով ուսուցիչ, ինձ շատ դուր եկավ դպրոցին օգնելու գաղափարը»,- WTVT հեռուստաալիքինպատմել է Քելին։