Ինչպես պարզվեց, ընդամենը 4 մթերքների բացակայությունը կարող է դառնալ լուրջ գլխացավի ու նյարդային վիճակի պատճառ։

Գլխացավերը շատ դեպքերում ուղեկցում են հիվանդություններին։ Բայց կա այնպիսի գլխացավ, որը կարելի է բնորոշել՝ որպես անտանելի ու քայքայիչ։ Խոսքը միգրենի մասին է։ Ավանդաբար ցավը միգրենի ժամանակ կենտրոնանում է ուղեղի մի կիսագնդում։ Միգրենի հարձակումների ավելի շատ ենթարկվում են էմոցիոնալ մարդիկ, որոնց մոտ լրջորեն նվազեցված է սթրեսակայունությունը։


Ավանդաբար համարվում է, որ միգրենի նկատմամբ հակվածությունը բացատրվում է ժառանգականությամբ, սեռով (կանանց մոտ ավելի շատ է հանդիպում), սխալ կենսակերպով ու անառողջ հոգեէմոցիոնալ ֆոնով։ Բժիշկների կարծիքով՝ միգրենի հարձակումների ավելի շատ ենթարկվում են երիտասարդ մարդիկ՝ սկսած դեռահասության տարիքից, իսկ ծեր հասակում հիվանդությունը նահանջում է։

Առհասարակ տարբերում ենք գլխացավի 4 տեսակ։

 

Միգրեն։
Նյարդաբանական հիվանդություն, գլխի մի կիսագնդից եկող ցավի էպիզոդիկ կամ կանոնավոր դրսևորումներ, որոնք տևում են 4 ժամից ավելի։ Երբեմն ակտիվանում է դիետա պահելու շրջանում։

Գլխացավ՝ լարվածությունից։
Գլխացավի առավել տարածված տեսակներից է։ Գլխի ճնշումը և լարվածությունը։ Կարող է ձգվել մի քանի րոպեներից մինչև մեկ շաբաթ։ Առաջանում է սթրեսի կամ պարանոցի ու դեմքի մկանների հետ կապված խնդիրների պատճառով։

Հիստամինային գլխացավ։
Դեմքի մի կողմից աչքի հատվածով անցնող ռիթմիկ ցավ։ Տևում է մինչև 4 ժամ։ Հաճախ ուղեկցվում է աչքի կարմրությամբ, արցունքներով ու հարբուխով։

Խումհարային գլխացավ։
Ալկոհոլի ազդեցությամբ ուղեղի անոթները լայնանում են, ինչպես նաև փոխվում է սերոտոնինի՝ նյարդային վերջույթների վրա ազդեցության էֆեկտը։ Ալկոհոլը կարող է հարուցել ինչպես միգրեն, այնպես էլ գլխացավի՝ անընդհատ վրա հասնող պրիստուպներ։

Շատ կարևոր է նաև սնունդը։ Այսպես, մի շարք տարրերի պակասն օրգանիզմում ունակ է սադրել ուժեղ գլխացավեր։ Գոյություն ունեն նյութերի 4 խմբեր, առանց որոնց միգրենի պրիստուպները պարզապես կտանջեն ձեզ։ Ինչպիսի՞ նյութերի պակասը կարող է սադրել լրջագույն գլխացավեր։

Ֆոլաթթու և B12 վիտամին։
Այս նյութերի պակասը մարդկանց դարձնում է չափազանց նյարդային ու ցրված, նրանք մյուսներից հաճախ են ենթարկվում սթրեսների։ Միևնույն ժամանակ՝ գլխացավն իրենց բաղադրության մեջ օրգանիզմում ֆոլաթթվի և B12 վիտամինի պարունակությունը նվազեցնող ասպիրին ունեցող պրեպարատների միջոցով թեթևացնելու փորձերը միայն խորացնում են վիճակը։

Ֆոլաթթվով հարուստ են սպանախը, բրոկկոլին, ծնեբեկը, ավոկադոն, բազուկը, գազարը, դդումը։

B12 վիտամին առատորեն պարունակվում է հավի ձվի մեջ։

Պղինձ և երկաթ։
Պղնձի և երկաթի պակասն ավելի շատ հատուկ է կանանց։ Այդ պակասը հանգեցնում է սակավարյունության, հիպոտոնիայի, միգրենների ու ճնշված վիճակի։

Իրավիճակը շտկելու համար արժե սննդակարգում ավելացնել լոբի, ընկույզ, այծի պանիր, ավոկադո։ Խորհուրդ է տրվում նաև օգտագործել կանաչի, սալաթի տերևներ, քունջութ, լյարդ ու ծովային կաղամբ։ Սրանք բոլորը լրացնում են երկաթի պակասը։

B6 վիտամին։
B6 վիտամինի պակասը հարուցում է անոթային հիվանդություններ։

Այն մեծ քանակությամբ պարունակվում է լոբու, լյարդի, թարմ բանջարեղենի, ինչպես նաև հացահատիկեղենի մեջ, որոնք անհրաժեշտ է սննդակարգ ընդգրկել։ Այդպես կարելի է պահպանել ուղեղի, նյարդերի, սրտի և անոթների առողջությունը։

D վիտամին։
Այս վիտամինը մեր մարմնում արտադրվում է բնական ճանապարհով, արևի շողերի ազդեցությամբ։ Ձմռանն այն կարելի է ստանալ այնպիսի մթերքներից, որոնք առատ են այդ տարրով։

Դրանք են ձուն, լոբազգիները, լյարդը, ծովամթերքը, կաթնամթերքը։ Այս մթերքները կարող են նվազեցնել միգրենի հաճախականությունն ու ինտենսիվությունը։

Իսկ սթրեսը հանել, հանգստանալ ու լարվածությունը թուլացնել կօգնի արոմաթերապիան։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը