«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վիլլա է գնել Մարբելլայում:

Անշարժ գույքի արժեքը կազմել է 1.45 մլն եվրո: Տունը մտնում է The Heights համալիրի մեջ, որտեղ կան 11 վիլլաներ: Տարածքում կան մարզադահլիճներ, լողավազաններ և կինոթատրոն: Ռոնալդուի հարևաններից մեկը կլինի UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը, հայտնում է The Sun-ը:


Ռոնալդուի կարողությունը գնահատվում է ավելի քան 400 միլիոն եվրո:

Կրիշի գույքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 30 միլիոն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը