Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ Միխայիլ Գալուստյանը բաժանվել է կնոջից՝ Վիկտորյայից։ Ըստ ФАН-ի տեղեկությունների՝ ինքնաթիռի ուղեւորները, որը մեկնում էր Բառնաուլ, հումորիստին նկատել են անծանոթ կնոջ ընկերակցությամբ եւ ենթադրել, որ նա դավաճանում է կնոջը։

Միխայիլ Գալուստյանի գործակալ Ալեքսեյ Նովացկին «Пятый канал»-ի հետ զրույցում խոսել է արտիստի բաժանման մասին տեղեկությունների վերաբերյալ։ «Ոչ ոքի մի լսեք։ Դա ամբողջովին սուտ է։ Այդ ամենը ֆեյք է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նովացկին։