Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Կադրերին կից Դիանան գրել է․

«Կյանքում շատ​ հարվածներ կարող ես ստանալ, կյանքի ապտակներից մեծանում ենք, հասունանում, ուժեղանում, դառնում ավելի իմաստուն: Կյանքի միջանցքում կանգնած` անդադար միջանցիկ քամու տակ գտնվելով, հաճախ ենք հիվանդանում, արատավոր երևույթները հաճախ դիպչում են ուժեղ մարդկանց, քանզի միայն իրենք կարող​ են ելք գտնել: Կյանքի միջանցքն այնքան «միջանցիկ» է, որ ափսոս են ժամերն ավելորդ վատնել:

Գնահատենք Մեզ տրված այս փոքրիկ միջանցքը և ապրենք Մաքուր` մաքուր ​ բոլոր առումներով»: