«...սկզբից ես բռնցքամարտիկ էի, հետո օդաչու, իսկ հետո բիզնեսմեն: Հետաքրքիր զարգացում է: Երբեմն չգիտես, թե որտեղից ուր կհասնես: Երբ ինը տարեկանում թերթ էի վաճառում, չէի պատկերացնի, որ այդ թերթերը մի օր իմ մասին էլ են գրելու:

Քչերը գիտեն, որ Ես մասնակցել եմ 2-րդ Համաշխարհային պատերազմին: Այն էլ` իբրև օդաչու: 2.5 տարում ես չվերթներ կատարեցի 4 աշխարհամասերում` հազարավոր ժամեր մնալով օդում՝ վարձատրվելով 1000 դոլար յուրաքանչյուր թռիչքի համար:

Կյանքն անսահմանափակ ընտրությունների հնարավորություն է:Սակայն կան բաներ, որոնք մեզ տրվում են առանց ընտրության: Խնդիրը մոտեցման մեջ է. մարդը չի ծնվում աղքատ կամ հարուստ: Նա կարող է ծնվել աղքատ ընտանիքում, և դա իր ընտրությունը չէ:

Բայց ինչպես նա կապրի իր կյանքը` դա իր ընտրությունն է: Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում, բայց աղքատ չեմ մնացել` իմ ընտրության արդյունքում:

Չկա ամենաճիշտ տարբերակ: Ամեն ինչ շատ պարզ է` եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը: Բայց ամեն պահի կարող է հայտնվել մի նոր ընտրություն, որն ավելի հարազատ է քեզ: Ես կարող էի մինչև հիմա թերթ վաճառել, կամ մնալ որպես բռնցքամարտիկ, կամ էլ լինել թոշակի անցած օդաչու»:

Քըրք Քըրքորյան

Դավիթ Մեհրաբյանի ֆեյսբուքյան էջից