Պապարացիները հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանին լուսանկարել են առանց դիմահարդարման, երբ նա ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ընթրելու էր գնում Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկում: Զույգի լուսանկարը հրապարակել է kimkardashian.fr.-ի Instagram-օգտահաշիվը:

Լուսանկարում Քիմը հագել է մոխրագույն հուդի եւ մարզական անդրավարտիք, ինչպես նաեւ մարզակոշիկներ: Օգտահաշվի բաժանորդներին հիացրել է Քարդաշյանի բնական արտաքինը:

«Ինձ դուր է գալիս, որ նա սկսել է ավելի բնական երեւալ»,- գրել է բաժանորդուհիներից մեկը:

«Օրինակ՝ ընդօրինակման համար»,- մեկնաբանել է մեկ ուրիշը:

Մյուսներին զարմացրել է, որ Ուեսթը եւ Քարդաշյանն ամառվա համար անսովոր տաք են հագնվել: «Ինչ է, այնտեղ ցո՞ւրտ է»,- հարցրել է օգտատերերից մեկը:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-օգտահաշվի սթորիսում զետեղել է լուսանկար, որտեղ նա դեռահաս տարիքում է՝ իջեցված ջինսով: