Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

 

Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, որ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր գրավիչ կերպարը։ Կադրն արված է լողավազանում։ Իվետան կրում է մուգ երանգի լողազգեստ։ Հանգիստը նկարագրող կադրին կից երգչուհին մեկնաբանություն չի կատարել։

 

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում քույրիկի եւ երկու տղաների հետ էր, կրում էր սեւ գույնի լողազգեստ։ Հանգիստը նկարագրող կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Ընտանեկան լուսանկար»: