Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ում դժգոհել է, որ ավելի քան մեկ տարի է, ինչ չի կարողանում մուտք գործել իր բնակարան:

Նա ցույց է տվել իր գրասենյակի մի քանի լուսանկարներ, որտեղ անցել են «Смехопанорама» ծրագրի նկարահանումները և որտեղ գտնվում է իր կողմից վերականգնված գրքերով գրադարանը:

«Բայց, ցավոք սրտի, արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ինձ արգելվում է մուտք գործել իմ բնակարան: Այս անօրինության վերջը չի երևում: Ես չեմ կարող մոտենալ իմ անձնական իրերին: Ինձ հասանելի չեն իմ աշխատանքային փաստաթղթերը, իմ երկար տարիների տեսանյութերը, անձնական համակարգիչս և ձեռագրերս»,- նշել է Պետրոսյանը: