Օրեր առաջ Արթուր Աբրահամի որդին տոնել է ծննդյան տարեդարձը:

Նա դարձել է 3 տարեկան, ինչի առթիվ Երևանի ժամանցի կենտրոններից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ արված տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում:

Ինչպես երևում է տեսանյութից, նույն օրը տոնել են նաև Արթուր Աբրահամի դստեր ատամհատիկի արարողությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հատնի դարձավ, որ Արթուրը բաժանվել է կնոջից՝ Մերի Աբրահամյանից, ինչից հետո իրենց որդուն իր հետ տարել է Գերմանիա: Մայրը պայքարում էր երեխայի խնամակալության իրավունքի համար:

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել էր, երեխայի խնամակալությանը` ոչ։

Մերի Աբրահամյանը դիմել էր վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել էր բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով։