Քաղցկեղի զարգացումը իրականում կապված չէ ճառագայթահարման, արևային ուլտրամանուշակի կամ քաղցկեղածին նյութերի հետ՝ հակառակ համընդհանուր կարծիքի: Այս մասին հայտարարել է քիմիայի գծով նոբելյան դափնեկիր Թոմաս Լինդալը XIV համառուսաստանյան Nauka 0+ փառատոնի շրջանակներում:

«Մենք բոլորս գիտենք, որ ուլտրամանուշակը կարող է առաջացնել մաշկի քաղցկեղ, իսկ ճառագայթման աղբյուրները կարող են առաջացնել այլ օրգանների քաղցկեղ: Մյուս կողմից, ոչ ոք չի հավատում, որ ուլտրամանուշակագույն ճառագայթը կարող է ուռուցքներ առաջացնել ուղեղի, լյարդի և այլ ներքին օրգանների մեջ, ուռուցքների միայն 1% -ն է կապված իոնացնող ճառագայթման հետ: Հարց է ծագում` որտեղից է առաջանում քաղցկեղը»: – նշել է Թոմասը TASS- ի թղթակցին տված հարցազրույցում:

Ըստ Լինդհալի տեսության՝ բժշկությանը հայտնի քաղցկեղի բոլոր դեպքերը առաջանում են հենց բջիջների ներսում կյանքի բնականոն գործընթացների պատճառով, որոնք կապված են հիդրոլիզի, ջրի տարրալուծման և թթվածնի ագրեսիվ ձևերի առաջացման հետ: Այս առումով գիտնականը հակված է մտածել, որ հնարավոր չէ լիովին հաղթահարել քաղցկեղը: Նա բացատրում է, որ մարմինը չի կարող գործել առանց թթվածնի և ջրի:


Միևնույն ժամանակ, Լինդալը նշում է, որ հնարավոր է քաղցկեղի դեմ առավել արդյունավետ և անվտանգ պայքարի համար դեղամիջոցներ մշակել:

Փաստինֆո