Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում բավականին ակտիվ է։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

 Էմմին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում է սեւ զգեստ ու նույն երանգի սպորտային գլխարկ։ Ձեռքերում որդիների պայուսակներն են։ Էմմին լուսանկարը չի մեկնաբանել, սկաայն հեշթեգերում նշել է․ «Երջանիկ մայր եւ կին, Լոս Անջելես, Քալիֆորնիա»։