Կան բաներ, որոնք մատնում են փնթիությունը:

1. Քնում եք նրանով, ինչ կրում եք ցերեկը

Դա ճիշտ չէ, նաև հիգիենիկ չէ: Նույնիսկ եթե ձեր տանը ստերիլություն է տիրում, մարմնի դեպքում հարցն այլ է: Հուզմունքը կամ վախը քրտնարտադրության են հանգեցնում: Բակտերիաներն օգտագործում են այդ հեղուկը և տհաճ հոտ են առաջացնոմ: Երեկոյան լոգանք ընդունելով և նույն շապիկը հագնելով՝ նորից նույն խնդիրն է առաջանում:

Հագուստով քնել ընդհանրապես խորհուրդ չի տրվում: Մերկ քնեք, ավելի թարմ կարթնանաք:

2. Առանց դիմահարդարումը մաքրելու եք քնում

Կամ երեկոյան դիմահարդարումով գնում եք համալսարան կամ աշխատանքի:

Մաքուր, առանց սև հետքերի կոպերը շատ գեղեցիկ են:

3. Պայուսակում անկարգություն է

Աշխատեք ամեն երեկո պայուսակը կարգի բերել:

4. Տարբեր երկարության եղունգներ ունեք

Եթե եղունգը կոտրվում է, պետք է դրա երկարությամբ մյուսներն էլ կտրել:

Եթե մոռանում եք լաքը մաքրել, ավելի լավ է՝ ընդհանրապես մի քսեք:

5. Չեք նկատում սեփական բեղիկները

Պարտադիր վերացրեք դրանք:

6. Անփույթ պոչիկ շատ եք սիրում

Դա միայն լոգանքի համար է: Այն փչացնում է ցանկացած կերպար:

7. Ձեր փոխարեն փոքր բաներն են խոսում

Մազակալը ժամացույց կամ թևնոց չէ: Եթե չեք կարողանում դրանից բաժանվել, անմիջապես օգտագործեք, մի սպասեք, որ մազերը նյարդայնացնեն:

Այս ու այն կողմ մի նետեք մազակալը, առավել ևս, եթե վրան մազեր կան: Նույնը սանրին է վերաբերում:

Վերջինն ամեն անգամ օգտագործելուց հետո մաքրեք, հնարավորինս հաճախ լվացեք:

8. Չեք հետևում ձեր խոսքին

Հայհոյանքը բացասաբար է ազդում աուրայի վրա՝ բացասական փոփոխություններ առաջացնելով: Ցանկացած հայհոյանք կարելի է փոխարինել ավելի վառ, հետաքրքիր, կնոջ շուրթերին սազող խոսքով:

INFOmanka