Սեքսուալ ՀԱԿԱհեղափոխություն

Նամուսով հայ կինը և սեքսը: 8 օրենք, թե ինչպես պետք է նամուսով հայ կինը վերաբերվի սեքսին:

1. Նամուսով հայ կինը երբեք չպետք է սեքսով զբաղվի, ո’չ ամուսնանալուց առաջ, ոչ հետո, առհասարակ սեքսը ավանդական հայ կնոջը սազական բան չի: Դեռ հնուց մեր տատերը միշտ էլ իրենց հնարավորինս հեռու են պահել սեքսից: Նույնիսկ եթե 10 երեխա են ունեցել, տասից 7-ը նաղդ սուրբ հոգուց են հղիացել:

2. Նամուսով հայ կինը երբեք չպիտի ինքն իրեն բավարարի, հատկապես իրար հետևից մի քանի անգամ և իր սիրած դիրքով: Ավանդական հայ կնոջ մատները նախատեսված են միմիայն ընտանեկան արժեքները պահպանելու համար:

3.Նամուսով հայ կինը ոչ մի դեպքում սեքսից հաճույք չպիտի ստանա, դա սրբապղծություն է: Սեքսից հաճույք կարող են ստանալ միայն պատմություն չունեցող ազգերը օրինակ ամերիկացիները, (չնայած ամերիկացին ազգ չի, ապե), մշակույթ չունեցող ազգերը (օրինակ թուրքերը կամ ուզբեկները): Իսկ 3 միլիարդ տարվա մշակութային հայ ազգի նամուսով կինը սեքսի ժամանակ պիտի լուռ մնա և սևեռված մտածի իր ազգային արժեքների պահպանման մասին:

 

4. Սեքսի ժամանակ նամուսով կնոջ սենյակում պիտի լսվի կա’մ <Հայ ֆիդայի ջա’ն ֆիդայի> երգը կա’մ էլ ինչ-որ երգ <մեր պապերը, մեր հողը, մեր ջուրը> բառերով:

5. Հայ նամուսով կինը սեքսով պիտի զբաղվի բացառապես <դասական> դիրքով` ոտքերը և ամբողջ մարմինը փայտի նման ձգված: Այդ ուղիղ դիրքը հայ ավանդական ընտանեկան սուրբ արժեքի մեջ խորհրդանշում է այն, որ կինը ընտանիքի սյունն է: Երկու պարզված ոտքերը խորհրդանշում են հողի մեջ արմատներ տված ավանդական հայ կնոջ հպարտ էությունը:

6. Հայ նամուսով կինը սեքսի ժանանանակ իրեն պիտի համեստ պահի, ավելորդ շարժումներ չանի, հնարավորինս այնպիսի անտարբեր դեմք ունենա, կարծես այդ ամենը իրեն չի վերաբերում:

7. Նամուսով կինը պիտի պարտադիր շփոթի <Օրալ> և <Անալ> բառերը, ոչ մի դեպքում չպիտի իմանա այդ բառերի նշանակությունը: Իսկ <Մինետ> բառը լսելիս պիտի ասի. <Հա, գիտեմ էդ պատմությունը, որ Հայկը ՄԻ ՆԵՏՈՎ սպանեց Բելին>:

8. Վերջապես նամուսով կինը իր աղջիկ երեխաներին պիտի այնպես մեծացնի-դաստիարակի, որ վերջիններս մեծանալով նույնպես նամուսով կանայք լինեն և դարեդար փոխանցեն հայ ավանդական արժեքները, որ սաղ ազգերը մեզ նախանձեն:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NarekSargsyan01/posts/795753320838901