Ինքնասպանություն գործած զինծառայողը 19 տարեկան էր, բանակ էր գնացել 2019-ի առաջին զորակոչի ժամանակ։

Այսօր առավոտյան հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի` ծառից կախված դին։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոյեմբերյանի զորամասերից մեկում զինծառայող է ինքնասպան եղել։

«Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի` դին՝ ծառից կախված վիճակում: Նա 19 տարեկան էր, բանակ էր գնացել 2019-ի 1–ին զորակոչի ժամանակ, Սյունիքի զինկոմիսարիատից»,–հայտնում է ՊՆ–ն։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: