Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր։ Համայնքի ղեկավար Մանվել Օհանյանի խոսքով` Արթուրն ընկերական շրջապատում լավ պահվածք ուներ, խելացի երեխա էր, իսկ այսօր դառնալու էր 21 տարեկան.

«Այսօր նրա ծննդյան օրն էր։ Տատիկն առավոտյան 18 անգամ զանգել է, որ ծնունդը շնորհավորի, սակայն Արթուրը հեռախոսին չի պատասխանել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց Մանվել Օհանյանը։

Գյուղապետը նշեց՝ Արթուրի ծնողներն ամուսնալուծված են։ Հայրն ամուսնացել է երկրորդ անգամ և այժմ ապրում է արտասահմանում։ Արթուրը նախկինում ապրել է մոր հետ Մասիսի շրջանում, իսկ արդեն երկու տարուց ավել ապրում էր Արտաշարում՝ հորական տատիկի և պապիկի հետ. «Արթուրը միշտ տատիկի և պապիկի խնամքի տակ է եղել։ Նրանք միշտ ուշադիր են եղել, ամեն հարցում նրա կողքին կանգնած են եղել»,-հավելեց գյուղապետը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (սպանության փորձ՝ երկու եւ ավելի անձանց նկատմամբ։

 Նյութի աղբյուրը՝  pastinfo.am