Սահակ Օհանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ։ Հրամանը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է դեկտեմբերի 10–ին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի.

Սահակ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»,– ասվում է հրամանագրում։