Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցնող երկու օրերի ընթացքում ՀՀ ԶՈւ-երում հրամանատարության և ՀՀ ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ։ Դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին` զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»։