ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գոյամարտը չի ավարտվել...
Ուղիղ չորս տարի առաջ, 2016 թվականի ապրիլի 2-ին, թուրքալեզու վայրենի ցեղերը (այսպես կոչված ադրբեջանցիները) կրկին անգամ փորձեցին մեզ ոչնչացնել։
Ապրիլի 2-ից մինչև ապրիլի 5-ը՝ Արցախում ընթանում էին կատաղի մարտեր։ Տասնյակ հազարավոր հայեր, մենք բոլորս, ամեն մեկս մեր դիրքում կռիվ էինք տալիս, հասկանալով, որ եթե նույնիսկ մի փոքր թուլանանք, ապա վերջ՝ մեզ բոլորիս կհոշոտեն։
Հենց այդ օրերին, ինձ բախտ վիճակվեց կրկին անգամ տեսնել իրական միասնականություն, իրական խիզախություն ու անկոտրուն ոգի, իրական պատրաստակամություն՝ մինջև վերջ կռվելու մարդասպան վայրենիների դեմ։
Հենց այդ օրերը կրկին ապացուցեցին, որ գլոբալ առումով՝ թուրքը մնում է թուրք, ինչ անվանում ուզում ես իրեն կպցրու։
Եկեք այսօր հիշենք բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին մեզ բոլորիս հերթական սպանդից։
Հիշենք՝ Ադամին, Քյարամին, Արմենակին, Սուրենին...հիշենք անխտիր բոլորին։
Հիշենք ու խոնարհվենք իրենց առջև։
Հենց այդ օրերը ևս մեկ անգամ բոլորիս ապացուցեցին, որ չի կարելի հավատալ նրանց, ովքեր կփորձեն մեզ կրկին համոզել, որ «ադրբեջանցին և թուրքը լավն են, ժամանակները փոխվել են, հիմա իրենք քաղաքակիրթ են»։
Ժողովուրդ ջան, հանկարծ դրանց չավատաք, հանկարծ չմոլորվեք։
Հիշե՛ք, երբ մենք հավատացել ենք տարատեսակ թուրքերի քաղաքակիրթ լինելուն և արդյունքում թուլացել ենք, անմիջապես դրա դիմաց մեր արյունով ենք վճարել։
Այսօրվա խորհուրդը մեկն է, բոլոր առումներով, միայն մենք ենք հետաքրքրված մեր անվտանգությունով, ոչ ոք մեր փոխարեն չի լուծի այս հարցը, միայն մենք ենք երաշխավորում մեր երեխաների անվտանգ գոյությունը՝ անվտանգ և ապահով երկրում։
...
Հավերժ Փա՛ռք Հայոց Հերոսներին։
Աստված բոլոր նահատակների հոգիները լուսավորի։
Հ.Գ. և այսօր մեզ բոլորիս պետք է՝ Ապրիլյան պատերազմի օրերի օրինակի պես միասնական և համախմբված կրկին կռիվ տալ...
Եթե լինենք՝ միասնական, ուրեմն միանշանակ այս համաճարակը շուտ կհաղթենք։
Մնանք առողջ ժողովուրդ ջան»։