Երբ հարևան Ադրբեջանն ակտիվորեն նոր զենք էր գնում, Հայաստանի ռազմականացման տեմպերը շատ ավելի համեստ էին։ Հիմա երկրներն ասես տեղերով փոխվել են։

 Հայաստանը ռազմականացման բում է ապրում։ Ռազմական ծախսերը տնտեսության համեմատ շատ ավելի մեծ են, այդ պատճառով էլ երկիրն առաջատար տեղեր է զբաղեցնում միջազգային զեկույցներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցը։

Զորավարժություններ Հայաստանում
Զորավարժություններ Հայաստանում
SIPRI-ի զեկույցը չի արտացոլում Երևանի ու Բաքվի ուժերի իրական հաշվեկշիռը. փորձագետ
Հայաստանի պաշտպանության ծախսերը նախորդ տարի կազմել են 630 միլիոն դոլար։ Ինստիտուտի փորձագետների տվյալների համաձայն՝ Հայաստանն այսպիսով ռազմական նպատակներով ծախսել է ՀՆԱ-ի 4,9%-ը։ ՀՆԱ-ի հանդեպ ռազմական ծախսերի ցուցանիշով Հայաստանը բոլոր երկրների շարքում վեցերորդ տեղն ա զբաղեցրել։ Ընդ որում՝ 2018 թվականին, SIPRI-ի գնահատմամբ, ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,8%-ը։

Հարությունովն այդ կապակցությամբ հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Երևանը սկսեց ինտենսիվ կերպով զինվել։ Ծախսերի աճն իր գագաթնակետին է հասել 2018-2019 թվականներին։

Փորձագետը նշում է, որ Հայաստանի ու հարևան Ադրբեջանի ռազմականացման տեմպերը չեն համընկնում։ Երբ վերջինս ակտիվորեն նոր զենք էր գնում, Հայաստանի ռազմականացման տեմպերը շատ ավելի համեստ էին։ Հետո կողմերն ասես փոխվեցին տեղերով։

Ձեռք բերած նոր սպառազինությունը կտեղադրենք մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան

Սմերչ

Հարևան երկրի ռազմական ծախսերը նախկինում կազմում էին ՀՆԱ-ի 4%-ը։ Բաքուն նախկինի պես առաջ է Երևանից, սակայն տարբերությունը հետզհետե կրճատվում է։ Նախորդ տարի Ադրբեջանը գրեթե երկու միլիարդ դոլար է ծախսել ռազմական կարիքները հոգալու համար, սակայն պետք է նշել, որ այդ գումարի զգալի մասը գնում է Կասպից ծովում նավակազմը պահելու վրա, որն աշխարհագրական պատճառներով չի կարող գործարկվել ղարաբաղյան ճակատում։

Հարությունովը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակն ապագայում կարող է ազդեցություն ունենալ պաշտպանության ծախսերի ոլորտի վրա։ Ադրբեջանի դեպքում դրան գումարվում է նաև նավթի գնի անկումը։

«Հիմա դժվար է հստակ կանխատեսումներ անել, քանի որ դեռ հայտնի չէ՝ երկրների տնտեսություններն ինչպես կարձագանքեն իրավիճակին, որքան ուժեղ կլինի ռեցեսիան։ Բայց կարող եմ ասել, որ կարճաժամկետ հեռանկարում ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն վերանայի պաշտպանությանն ուղղված ծրագրերը», - կարծում է Հարությունը։
Հայաստանի դեպքում զենքի գործարքների մեծ մասը Ռուսաստանի հետ է, դրանք իրականացվում են արտոնյալ պայմաններով` հենց ռուսական վարկերի հաշվին։ Դա նշանակում է, որ գոնե տեսանելի ապագայում, նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի համար գումարի պակաս չի լինի։ Երկարաժամկետ առումով` COVID-19-ի հետևանքով տնտեսական անկման հետևանքներն իհարկե կանդրադառնան նաև պաշտպանության ոլորտի վրա։ Սակայն սա արդեն բոլորովին ուրիշ պատմություն է։