Մոսկվայի Հաղթանակի շքերթում հայկական զորախմբի հրամանատար, ՀՀ ԶՈՒ գնդապետ Աշոտ Հակոբյանի կրծքին Արցախի դրոշով շքանշանն իսկական հիսթերիա է առաջացրել սոցկայքերում:

Ադրբեջանի ինտերնետ օգտատերերն այն աստիճան են վրդովվել, որ չեն կարողացել հասկանալի ու կազմակերպված ձևակերպել իրենց պահանջները:

Քանի որ Կրեմլի հրապարակում հայկական զորախումբը հետևել է ադրբեջանականին, այդ հանրապետության քաղաքացիները կատարվածը համարել են միտումնավոր վիրավորական ու սադրիչ քայլ:

Հիշեցնենք, որ այսօր շքերթում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ, Մոսկվա էին ժամանել ԱՊՀ երկրների և այլ պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև նրանց զորախմբերը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: