Այ հիմա շատ ուշադիր եղեք։ 12։30-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի բախում է տեղի ունեցել։ Դա ունի ոչ միայն ռազմական բաղադրիչ, այլ նաև տեղեկատվական։ Ինչպես․
Օրինակ, սկսում ենք ակտիվորեն մտել, սքրինել ու մեջբերել ադրբեջանական մամուլ։ Այստեղ STOP. մի արեք։ Հղումներն ու տեղեկատվության հիմքերը միայն ու միայն ՀԱՅԿԱԿԱՆ։ Ոչ մի hotnews, shtaplur, qnqushik,gugulik ու նմանատիպ կայքերից ինֆո չվերցնել։ Միայն ՊՆ, Ռազմինֆո, ու ստուգված, հաստատ-հաստատ հայկական կայքեր։


Նաև շատ ուշադիր եղեք սոցիալական ցանցերում օգտատերերի նկատմամբ։ Ամեն մարդու չհավատաք ու չկիսվեք․ Հիշում եք, քանի անգամ լուրեր տարածվեցին, որ հայկական սեգմենտում մի ստվար զանգվածի էջեր կոտրվեցին, դուք էլ չէիք հասկանում դրա նպատակն ու վտանգները։ Ահա այս դեպքերի համար է․ հիմա Ադրբեջանի ՊՆ տակ աշխատող հատուկ խմբերը հայկական ջարդված, կամ կեղծ էջերով շուտով սկսելու են ապատեղեկատվություն տարածել։ Հիմնականում հայկական կողմի իբր ունեցած զոհերի և վիրավորների կեղծ թվերի մասին են գրելու, "դիրքային առավելությունների" թեմա են առաջ տանելու և ձեռի հետ էլ խուճապ հարուցող այլ ապատեղեկատվություններ են տարածելու։

Եվ երրորդ կետով հորդոր-խնդրանք պետական այրերին։Մի օգտագործեք ՖԲ-ն որպես տեղեկատվության տարածման հիմնական աղբյուր։ եթե ռազմական, ապա միայն ՊՆ պաշտոնական կայք, քանի որ եթե ձեր ՖԲ էջերը չկոտրեն էլ, ապա նվազագույնը կարող են կլոն ստեղծել, և ձեր անունից ինչ ասես տարածել։ Մինչև մարդիկ հասկանան ՝ որը որն է, խուճապը պատրաստ է։

Աղբյուր՝ https://www.facebook.com/lika.tumanyan/posts/10158102935705862