Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։

Կորուստներն են․

Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);


Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);


Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):


Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերից հայտնի էր դարձել Սադիգով Վյուգարի անունը, որը, սակայն, բաց աղբյուրներում ներկայացված էր որպես ենթասպա։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։

Ադրբեջանական բանակի վիրավորներից մեկը ևս մահացել է հիվանդանոցում։