Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս գիշեր Ադրբեջանը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել: Հայկական ստորաբաժանումները, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը և թեժ մարտից հետո հետ շպրտել հակառակորդին՝ ստիպելով կորուստներ կրել:

Ադրբեջանական մամուլը այսօր գրել է, որ այդ մարտերում կիրառել է «Յաշմա» էլիտար հատուկ նշանակության զինծառայողներին, ովքեր թիկունքից աջակցել են հրետանային կրակի օգնությամբ: