Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը վերահրապարակել է ֆեյսբուքյան էջերից մեկի տեղադրած լուսանկարը:

Վարչապետը այցելել է վիրավոր զինծառայողներին: Լուսանկարում Նիկոլ Փաշինյանը համբուրում է վիրավոր զինծառայողի ճակատը:


Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: