Օրվա ընթացքում ՀՀ ԶՈՒ-ն թույլ են տվել ադրբեջանցիներին նախօրեի գիշերն ունեցած կորուստներից մնացած դիերը դուրս հանել, այս մասին հրապարակվեցին լուսանկարներ՝ հստակ նշումներով, ճեպազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

«Հետաքրքիր բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի նման տարածքներ կան, որտեղ կան ադրբեջանցիների դիակներ: Ադրբեջանական մամուլը զավեշտալի հայտարարություն տարածեց այս թեմայով, սակայն հարց՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին այնտեղ թողնված, իսկ եթե մեր տարածքում էին, ուրեմն մենք պետք է թույլ տայինք, որ նրանք մտնեին ու հանեին մարմինները»: