Այսօր կեսօրին ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը տեղեկացրել էր, որ հայ զինծառայողների ձեռքում է հայտնվել իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն:

Հաստատո՞ւմ եք արդյոք այս տեղեկութունը՝ ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին, Արծրուն Հովյաննիսյանն ասաց՝ այո:

«Այո, հաստատում եմ, բայց չեմ ուզում բացել փակագծերը, որովհետև նման բաները մեր ձեռքում հայտնվում են ամենատարբեր մեթոդներով և ճիշտ չէ բացել փակագծերը»,-ասաց Հովհաննիսյանը: