Այսօր կեսօրին զորամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող 20-ամյա Ալիկ Մանուկյանը Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից էր, 6 ամիս էր մնացել, որ զորացրվեր: Այս մասին հայտնեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:

Նա հայտնեց, որ Ալիկը ծնողների միակ տղան էր, մեկ քույր ունի. «Շատ խելոք, շնորհքով երեխա էր, մահվան հստակ պատճառ դեռ չկա, քննություն է գնում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: