Պարտադիր ժամկետային զինծառայողները կզորացրվեն ըստ ժամանակացույցի, Պաշտպանության նախարարությունը մերժել է ծառայությունը շարունակելու՝ տղաների դիմումները։ Այս մասին ասվում է Կառավարության ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ, որին նաև տեսանյութ է կցված։ «Պատրաստ են ծառայել հայրենիքին։ Զորացրման ենթակա պարտադիր ժամկետային զինծառայողները դիմումներ են գրում՝ նշելով, որ ցանկանում են շարունակել ծառայությունը, մինչեւ սահմանային իրավիճակը հանդարտվի։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է’ դիմումները չի բավարարի, տղաները կզորացրվեն ըստ ժամանակացույցի»,- ասվում է հրապարակման մեջ։