Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ։

Հայկական կողմը կորուստներ չունի»,- տեղեկացրել է ՊՆ խոսնակը: Նյութի աղբյուրը` http://yn.am/?military&p=108522&l=am