Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց:

Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ

Չինարի, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 8 անգամ

Երասխ, Արենի, Զանգակատուն ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ։

Հակառակորդը երկու անգամ անարդյունավետ կրակ է վարել «Իգլա-Ս» համալիրից։