Մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը հայտնել է, որ Գուրգենին շատ լավ է ճանաչում, քանի որ նա ոչ միայն իր համայնքի բնակիչն է, այլև հարևանը։
«Գուրգենն ապրում է մոր, կնոջ և երեխաների հետ։ Մայրն ուսուցչուհի է, քոլեջում է դասավանդում։ Գուրգենը նաև քույր ունի, որն ամուսնացել, իր ընտանիքի հետ է ապրում։ Գուրգենն ինքը երկու աղջիկ ունի` 2 և 6 տարեկան։ Աղջիկներից մեկն այս տարի պիտի դպրոց հաճախի»,- ասաց Ավետիսյանը։
Նա պատմել է, որ Մարտունիում Ալավերդյանների ընտանիքը հարգված, սիրված է բոլորի կողմից։ Հաշտ ապրող, աշխատող ընտանիք են, սոցիալական խնդիր չունեն։