Օգոստոսի 28-ին Երեւանում Էրեբունի ավիաբազայում Հարավային ռազմական օկրուգի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում բաց դռների օր է անցկացվել:

«Շատ ուրախ եմ ներկա լինել այս միջոցառմանը: Շատ կարեւոր է, որպեսզի այն ընթանա բաց տարածքում, ներկայիս համաճարակաբանական վիճակի պահանջով բոլոր միջոցների պահպանմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում ֆորումի անցկացմանը, ապա, իմ կարծիքով, դա խորհրդաշական է եւ տրամաբանական: Առաջին անգամ ռազմատեխնիկական ֆորում է անցկացվում Ռուսաստանի սահմաններից դուրս: Այն անցկացվում է Հայաստանում՝ արտացոլելով հարաբերությունների եղբայրական, դաշնակցային բնույթը՝ հիմնված պատմական ավանդույթների եւ ներկայիս բարդ աշխարհում մեր պետությունների ռազմավարական շահերի ընդհանրության վրա: Եվ, իհարկե, դա արտացոլում է այն հատուկ մթնոլորտը, ջերմ եղբայրական մթնոլորտը, որը բնորոշ է մեր երկու ժողովուրդների հարաբերություններին:: Հուսով եմ, որ այսօրվա միջոցառումն օգտակար կլինի եւ՛ քաղաքական, եւ՛ էմոցիոնալ տեսանկյունից»,-հայտարարել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: