ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում անցկացվում են նաև մարզական միջոցառումներ:

Զորավարժությանն ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման զինծառայողները դրսևորում են բարձր պատրաստվածություն, ֆիզիկական ամրություն և գրանցում գերազանց արդյունքներ։